Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում կործանված Մի-24 ուղղաթիռի հետ կապված միջադեպը

Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում կործանված Մի-24 ուղղաթիռի հետ կապված միջադեպը
13.11.2020 | 14:23

Հայաստանում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով ադրբեջանական զինուժը խոցել է ռուսական Մի-24 ուղղաթիռը, ողբերգություն է, ակնթարթային արձագանքը և պատասխանատուներին պատժելու պատրաստակամությունը հնարավորություն են տվել ընդունել ներողություն Բաքվից, RT-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Սա, իսկապես, աղետ է, սա ողբերգություն է, մեր երկու զինվորները զոհվեցին: Այս պարագայում ակնհայտ է, որ ադրբեջանցիների ակնթարթային արձագանքը, Ադրբեջանի նախագահի անմիջական արձագանքը և հանգամանքների անկողմնակալ ուսումնասիրություն կատարելու և պատասխանատուներին պատժելու Ադրբեջանի պատրաստակամությունը հնարավորություն տվեցին ընդունել այդ ներողությունները», - ասել է նա.

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ